Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024
Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024

Վիրավոր սպայի զենքը վերցրել է ու մինչև վերջ կռվել թշնամու դեմ․ Արտյոմ Մինասյանը Վարդենիսից էր

Հոկտեմբերի 04, 2022

Լեռնցու ոգին անկոտրում է․ դա մշտապես ապացուցել են այդ հողուջրի մարդիկ, երիտասարդ, թե մեծ։ Արտյոմ Արմենի Մինասյանը 19 տարեկանում կարողացավ կերտել ոչ միայն իր, այլ իր ծննդավայր Վարդենիսի ու Մայր Հայրենիքի անավարտ պատմությունը, հաղթական, զորավո՛ր տարեգրությունը։

«Արտյոմը քաջաբար կռվել է մինչև վերջին շունչը։ Վիրավոր սպայի զենքը վերցրել է ու շարունակել մեն-մենակ մարտնչել թշնամու դեմ։ Մահացու վիրավորում է ստացել ու ընկել քաջի մահով»,-ԼՈՒՐԵՐ․ com-ին պատմեց հերոս վարդենիսցու հորեղբոր կինը՝ Անուշը։ Նա ասաց, որ Արտյոմը եղել է Ջերմուկի

դիրքերում։ Տեղին է հիշել հերոս Մոնթեին, ով ասում էր քաջությունը պետք է ապացուցել ամեն օր։ Ահավասիկ, 19-ամյա Արտյոմն ու իր պես բազում հայորդիք այդ սկզբունքով ու հավատամքով են ապրում՝ ապացուցելով, ոչ թե լոկ իրենց քաջությունը, այլ հայի բազկի զորությունն ու արդար պայքարը։