Զորիկ Մարգարյանը զո հվել է Իշխանասարում․ նա միակողմանի ծնողազուրկ էր
Հոկտեմբերի 04, 2022
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանը։ 19-ամյա Զորիկը Վայոց ձորի Գլաձոր բնակավայրից էր։
Նա բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, ծառայում էր Գորիսում։ «Զորիկը զոհվել է Իշխանասարի դիրքերում ռմբակոծության հետեւանքով։ Ըստ մեր տեղեկությունների՝ սեպտեմբերի 13-ին»,- News.am-ի հետ
զրույցում ասաց համայնքի ղեկավար Սամվել Օրդոյանը։ Զորիկ Մարգարյանը ուներ մեկ քույր եւ եղբայր։ Նա միակողմանի ծնողազուրկ էր․ հայրը մահացել էր տարիներ առաջ։ Նա հուղարկավորվել է այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Գլաձորում։