ՄԱՐԴ եմ ուզում դառնալ. Աղասի Գրիգորյան
22:06 07/05/2017
Աղասի Գրիգորյանը ծնվել է 1996թվ. Արարատի մարզի` Արբաթ գյուղում: Աղասին դեռ փոքր տարիքից մեծանում էր որպես իրական հայ, սովորում, կրթվում ու դաստիարակվում որպես մարդ, ով շարունակելու է իր հերոսների ուղղին:
3 տարեկանում, երբ Աղասիի պապիկը նրան հարցնում է թե ինչ է դառնալու երբ մեծանա նա խրոխտ ու հպարտ պատասխանել է, որ ՄԱՐԴ է ուզում դառնալ, պապիկը շփոթված նորից է հարցրել, իսկ Աղասին բարկացած նորից պատասխանել է, որ նա ուզում է ՄԱՐԴ դառնալ:
Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո 2011թվ.- ին 9-րդ դասարանն ավարտելուն պես նա տաղափոխվում է Երեվան և ընդունվում Հայբուսակ համլսարանի բազային քոլեջ ատամնատեխնիկական բաժնում: Դրա հետ մեկտեղ սովորել է ավտոդպրոցում առաջարկը ստացել է զինկոմիսարիատից: Դասերը համատեղելով պարապմունքների հետ քոլեջն ավարտում է կարմիր վկայականով, իսկ ավտոդպրոցում գերազանց սովորելու և պատշաճ հաճախելու համար ստանում է պատվոգիր:
2014թվ. Աղասին զորակոչվում է ծառայության Արցախի Մեխակավանի(Ջեբրայիլ) հետախուզական վաշտում, որպես հետախույզ-վարորդ:
Մեծ ուրախությամբ է Աղասին ընդունել այն, որ անցնելու է ծառայության քանի որ դեռ փոքր տարիքից իր մեջ մեծ սեր ու նվիրվածություն է եղել դեպի հայրենիք։
Հեշտ է հարմարվել, շատ սիրվել մարտական ընկերների կողմից ու նա նույնպես բոլորին սիրել ու օգնել է, ցանկացած հարցում շատ լավ խորհրդատու է եղել:
Ծառայակից ընկերներից մեկը պատմում էր , որ ծառայության ժամանակ Աղասիին «սմայլիկ » են անվանել, որովհետև շատ գեղեցիկ ժպիտ է ունեցել:
2015թվ. դեկտեմբերի 10-ին Աղասին ու հետախուզության տղաները հանձնելով հերթական մարտական հերթապահությունը իջնում են դիրքերից, սակայն հրաման են ստանում մի որոշ ժամանակ ևս անցկացնել դիրքերում: Աղասիին փոխարինող վարորդը ում մի քանի օր էր մնացել, որ զորացրվի նրան են հանձնարարում բարձրացնել դիրքեր, բայց Աղասին գիտեր, որ իր մարտական ընկերը ՌԴ -ից է եկել պարտքը տալու հայրենիքին ու զորացրվելու է մոտակա ժամանակներում հրամանատարին խնդրում է, որ նա կատարի այդ առաջադրանքը:
Աղասին անցնում է հրամանի կատարմանը ու զինվորներին տանում մարտական դիրքեր։ Ճանապարհին խնդիր է ծագում ու մեքենան հրամանատարը կանգնեցնում է, ու տվյալ պահին թշնամու դիպուկահարը կրակ է բացում մեքենայի ուղղությամբ, փամփուշտը մտնում է ուղևորի դռնից անցնում է Աղասիի դիմացով ու դուրս գալիս վարորդի դռնից: Աղասին ճիշտ կողմնորոշվելով ու ժամանակին հասկանալով պահի լրջությունը անձնակազմին անմիջապես դուրս է բերում կրակահերթից:
2015թվ. դեկտեմբերի 18 -ին թշնամին կրկին անգամ դիվերսիոն-հետախուզական
ներթափանցման փորձ կատարեց, որը ձախողվեց։
Հակառակորդի առաջխաղացումը կասեցնելիս զոհվել են՝ Աղասի Գրիգորյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։
Աղասի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիության համար» և ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:
Ի հիշատակ յերոսի սխրանքի նրա հարազատ 2-րդ փողոցը կրում է նրա անունը, իսկ դպրոցում Նախնական զինվորական պատրաստության դասասենյակ է բացվել Աղասիի անունով,
Հիշե՛նք ու ճանաչե՛նք...
Ալվինա Հարությունյան