Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Զորամասում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքի վիճակը գնահատվում է ծանր․ ՊՆ

Հունվարի 19, 2023

Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նշենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 *''*

Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհը տեսել են նաեւ բնակիչները, զանգահարել են Հրշեջ ծառայություն։ Այս մասին 24News-ին ասաց Վարդենիսի համայնքի Ազատ բնակավայրի վարչական ղեկավար Սիմոն Սահակյանը՝ անդրադառնալով ողբերգությանը, որի հետեւանքով զինծառայողներ են մահացել, վիրավորվել։

Սահակյանն ասաց, որ պայթյուն չի եղել. «Կրակը տեսել ենք, զանգել ենք, մինչեւ պաժառնին էկավ, արդեն ուշ էր»։

Վարչական ղեկավարն ասաց, որ գյուղից ժամկետային, պայմանագրային զինծառայողներ չեն եղել. «Սեփական տուն էր։ Տունը լրիվ վառվել է»։

Ըստ նրա՝ տունն օգտագործվել է որպես կացարան։

Ինչ վերաբերում է հրդեհի բռնկման պատճառներին, ապա վարչական ղեկավարը ենթադրում է, որ այն բռնկվել է վառարանից։