Հրդեհից զոհված Հրաչյա Գրիգորյանը Երեւանից էր, սովորում էր ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետում
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Հրաչյա Գրիգորյանը:
Հրաչյան Երեւանից էր: Նա ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից մեծ քույր: Հրաչյան բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ձմռանը: Նախքան զորակոչվելը ընդունվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրիայի ֆակուլտետի Կառավարում բաժնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հրաչյայի ուսուցիչներից մեկը:
«Հրաչն ազնիվ, հումորով, շատ մաքուր հոգով տղա էր, իր անկարգություններն էին անգամ քաղցր։ Իր համադասարանցի Կարեն Գասպարյանն էլ սեպտեմբերի 13-ին զոհվեց: Ես իրենց դասարանում ամեն դասի վերջում շեշտում էի, որ իրենք ուրիշ են, որ իրենք անկախության սերունդ են, որ իրենք են կատարելագործելու մեր փառքի ուղին…»,- նշեց նա: