Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Հերոսների անունները կրող դասասենյակներ են բացվել

Փետրվարի 13, 2023

Արարատի մարզի Ոստանի միջնակարգ դպրոցի երկու դասասենյակներ այսուհետ կրելու են 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի նախկին շրջանավարտներ Մաքսիմ Մանուկյանի և Սամսոն Ղազարյանի անունները:

Դասասենյակների անվանակոչության առթիվ դպրոցում հիշատակի ու երախտիքի միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա են եղել Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, ուսուցչական անձնակազմը, հերոսների հարազատներն ու ընկերները: Դասասենյակներից մեկում աշակերտները կուսանեն ռազմահայրենասիրություն, մյուսում՝ ինֆորմատիկա: Սամսոն Ղազարյանի անվան դասասենյակի կողքին առանձնացվել է նաև փառքի անկյուն՝ նվիրված պատերազմում զոհված հերոսներին:

Հերոսների անունները կրող դասասենյակները վերանորոգվել են «A Mega Gem Foundation»-ի, բարերար Անետ Բեսնիլյանի, ինչպես նաև դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանի և ՆԶՊ առարկայի ուսուցիչ Գրիգոր Կիրակոսյանի անմիջական ջանքերով:

 

Նյութը՝ aravot.am-ից