Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025

«Զինվորի տան» առաջին պացիենտներից Արսենը 3D մոդելավորում է սովորեցնում վիրավոր զինծառայողներին

Հունվարի 25, 2022

Արսեն Հովհաննիսյանը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի առաջին պացիենտներից է։ Բուժման ընթացքում այստեղ նա մասնակցել է  3D մոդելավորման դասընթացների եւ մասնագիտություն ձեռք բերել։ Հիմա Արսենն է հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինծառայողներին սովորեցնում 3D մոդելավորում։

«2013թ.–ին ես ծառայության անցա Ջաբրայիլում։ Մեկ տարի, երկու ամսվա ծառայող էի, երբ ողնաշարի հատվածում վիրավորում ստացա։ 2018–ին, երբ բացվեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը, ես առաջին պացիենտներից էի, որ եկա այստեղ։ Բուժման ընթացքում մասնակցեցի նաեւ 3D մոդելավորման դասընթացների ու աշխատանքի անցա այլ տեղ։ Մեկ տարի անց  որոշեցի աշխատավայրս փոխել եւ որոշեցի գալ «Զինվորի տուն», քանի որ ես շարունակում եմ բուժվել այստեղ, բացի այդ տղաների հետ մտերմացել էի»,– պատմում է Արսենը։

https://youtu.be/72VAVbWOIAM