Մեր օրերի հերոսը` եֆրեյտոր Էրիկ Վիլենի Գասպարյան
«Լուսանկարում 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում զոհված՝ Էրիկ Վիլենի Գասպարյանն է:
Փա՛ռք ու պատի՛վ քեզ, Էրիկ
Մեր օրերի հերոսը՝ եֆրեյտոր Էրիկ Վիլենի Գասպարյան»:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը' ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:
Հայոց Աղավնիներ ֆեյսբուքյան էջից: