Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Հայրենիքի խենթ նվիրյալը. 27-րդ գարունդ՝ երկնի անհաս բարձունքներում

Ապրիլի 23, 2023

27-րդ գարունդ՝ երկնի անհաս բարձունքներում

«ԽԵՆԹ», այսպես են կոչում նրանց, ովքեր ունակ են ամեն արտասովոր, աներևակայելի արարքի, որն անել ունակ չեն շա՜տ շատերը....

Նրանք ծնվում ու ապրում են հանուն մի մեծ գաղափարի, որը հասու չէ ամեն փոքրության: Ոմանք խենթություն կկոչեն քայլերդ ՀԶՈՐ, ոմանք՝ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ոմանք էլ կզարմանան, թե ինչպես մարդ կարող է գնալ մահին ընդառաջ, իմանալով անգամ, թե ինչ է պատերազմը, կյանքն իր անգին զոհել՝ հանուն այլոց կյանքի... Դու սրբազան խենթ էիր, հայի այն աննման, լուսավո՜ր, մաքրամաքու՜ր, արժանապատի՛վ, հզոր տեսակը, որի անձնազոհությունն ու նվիրումն է հային պահել դարեդար... Քո բացակայությունը ո՛չ մի կերպ, ո՛չ մի ձևով չի լրանա անգամ ապագայում. այսպիսիք չեն ծնվում նորից....

#Հույսս , խենթի պես սպասում եմ դեռ ու փնտրում եմ քեզ ամենուր... Խենթացել եմ, գիտե՛մ.... #Հուսո_27

Շուշան Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից