Հինգ բժիշկներից չորսն ասել են, որ չեմ ապրելու, բայց․․․ Հայկ Հայրապետյան․ Կյանքին ասել այո՛
Ապրիլի 26, 2023
44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Հայրապետյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 3-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Սովորում է Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, բայց իրավաբանի մասնագիտությամբ աշխատելու ցանկություն չունի, ուզում է դերասան դառնալ, մանկուց է երազել։
Պատերազմի օրերին կռվել է տարբեր ուղղություններով, նոյեմբերի 8-ին Մարտունիում Հայկը ԱԹՍ-ի հարվածից գլխի հատվածում ստացել է ծանր վիրավորում: Հայկին սկզբում տեղափոխել են Ստեփանակերտ, այնուհետև՝ Երևան: Փրկվելու հավանականությունը շատ փոքր էր, բայց ապրելու ցանկությունը՝ մեծ։ Մեծ էր հատկապես զինվորի կյանքը փրկած բժշկուհու համառությունը։ Հայկը նրան այսօր աստվածուհի է անվանում։
Մանամասները՝ տեսանյութում