Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024

Բազկամարտում Եվրոպան ու աշխարհը նվաճելու մեծ ցանկությամբ՝ Շահեն Բաբայան․ Կյանքին ասել այո՛

Ապրիլի 27, 2023

Շահեն Բաբայանը 21 տարեկան է, ծնվել է Արարատի մարզի Եղեգնավան գյուղում։ Զորակոչվել է 2019-ի հունվարի 10-ին։ Ծառայել է Հադրութի շրջանի  «Արա լեռ» կոչվող  տարածքի  զորամասում։  Պատերազմի ժամանակ կռվել է Ջրականում, Մարտունիում։ Մարտունու  շրջանի  Կոլխոզաշեն գյուղի մոտ էլ ԱԹՍ-ի հարվածից կորցրել է երկու ոտքը։

Շահենը վերականգնողական շրջան է անցնում ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմում գործող  «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում»։  Կենտրոնում այժմ վերակագնողական շրջան է անցնում 44-օրյա պատերազմի շուրջ երեսուն զինծառայող։ Վերականգնողական շրջանից հետո տղաները հիմնականում  կողմնորոշվում են դեպի  մեծ սպորտ։ Նրանց իր օրինակով  ոգևորում է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը։

 2014-ի հունիսի 29-ին Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս, վիրավոր ծառայակից ընկերոջը ականապատ տարածքից դուրս բերելիս Սարգիսը վիրավորվել ու կորցրել  է ձեռքն ու երկու ոտքը։

Սարգիս Ստեփանայանն այժմ  Բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի և աշխարհի առաջնության եռակի չեմպիոն  է։  Նրա օրիանակով ոգևորված բազկամարտում  Եվրոպան ու աշխարհը նվաճելու լուրջ նպատակ ունի նաև Շահեն Բաբայանը։ Նա էլ ի՛ր օրինակով  նման խնդիրներ ունեցող  տղաներին ուզում է ասել՝ վիրավոր ես, վիրավոր չես, կարևոր չէ, երբեք պետք չէ հուսահատվել։

Մանրամասները՝ տեսանյութում

armradio.am