Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024

Եթե ողջ եմ մնացել, ուրեմն պատմելու բան ունեմ․ Լևոն Սահակյան․ Կյանքին ասել այո՛

Մայիսի 15, 2023

44-օրյայի հերոս Լևոն Սահակյանն առաջիկայում կվիրահատվի․  Լևոնի ողնաշարից կհեռացնեն պատերազմից մնացած բեկորները, ինչը հնարավորություն կտա արդեն հաջորդ՝ թվով 5-րդ  վիրահատության ժամանակ երկաթներով ամրացնել  ողերը։

Լևոնը ծնվել է 2002 թվականին Արարատի մարզի  Քաղցրաշեն գյուղում, զորակոչվել է 2020-ի ամռանը, ծառայել է Հադրութի զորամասում։ Երկու ամիս ու տասնմեկ օրվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Մասնակցել է Հադրութի, ապա՝ Վարանդայի,  Մարտունու, իսկ վերջում` Շուշիի մարտերին, որտեղ էլ «Գրադ» զինատեսակից նոյեմբերի 5-ի գիշերը վիրավորվել է՝ ստանալով պարանոցի ողերի կոտրվածք ու թոքերի սալջարդ։ Արցախի նախագահը նրան պարգևատրել է Արիության մեդալով։ Պատերազմից հետո Լևոնը հասցրել  է գիրք հրատարակել՝ «Կռիվ տալով» վերնագրով, որտեղ  պատմում է իր անցած պատերազմի  քառասուն օրերի մասին։ Սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  պետական ինստիտուտի Մարզական լրագրություն բաժնում, ունի  եղբայր։ Լևոն Սահակյանի հետ՝  ներկայացվող տեսանյութը ձայնագրվել է վիրահատությունից մի քանի օր առաջ։   

Մանրամասները՝ տեսանյութում

armradio.am