Հասկացա, որ կյանքը երբեմն մի փամփուշտի գին արժե․ Արամ Արմենակյան․ Կյանքին ասել այո՛
Հունիսի 21, 2023
Արամ Արմենակյանը ծնվել է 2001 թվականի մարտի 24-ին, Երևանում։ Մայրը ազգությամբ ռուս է, հայրը՝ հայ։ Երեք քույր ունի, ինչպես ասում են՝ տան մինուճար արու զավակն է։ Արամը սովորում է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում։
Պատերազմից առաջ զբաղվել է սպորտով, ունեցել լուրջ հաջողություններ։ Զորակոչվել է 2020-ի հունվարի 15-ին, ծառայել է հետախուզական վաշտում՝ Արցախի Մարտակերտի շրջանում։ Պատերազմի օրերին ստացած ծանր վիրավուրումն Արամին ստիպում է սպորտային հաջողությունների մասին միայն անցյալով հիշել, փոխարենը սովորել է գնահատել կյանքը:
«Պատերազմի օրերին հասկացա, որ կյանքը երբեմն մի փամփուշտի գին արժե, պետք է ժամանակը ճիշտ օգտագործես, փորձես ամեն ինչ հասցնել»,- ասում է Արամը։
Մանրամասները՝ տեսանյութում