Ես կարծեցի, որ կյանքիս վերջին րոպեներն են, բայց․․․ Կարապետ Մամբրեյան․ Կյանքին ասել այո՛
Կարապետ Մամբրեյանը 28 տարեկան է, ծնվել է 1993 թվականի մայիսի 15-ին Եղվարդում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանը, բայց ստացած էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ չի աշխատել։ «Պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին որպես պայմանագրային զինծառայող մեկնեցի Արցախ, վերադարձա ուղիղ քառասուն օր անց»,-պատմում է Կարապետը։ Ծառայել է Մարտակերտի շրջանում, կռվել է Ներքին Հորաթաղում։ Դրմբոնում բեկորային վիրավորում է ստացել ձեռքից ու ոտքից։ Թվում էր՝ վերջն է, բայց․․․
Կարապետ Մամբրեյանը սիրում է ուսումնասիրել Աստվածաշունչը, հայերեն լեզվով տարբեր թարգմանությունների միջև համեմատականներ անցկացնել։ Աստծո գոյությանը հավատում էր մինչև պատերազմը, բայց մարտի դաշտում տեղի ունեցած դիպվածը ստիպեց նրան հավատալ անվերապահորեն։
Մանրամասները՝ տեսանյութում