Համեղ քայլեր եմ անում բիզնեսում ու հաջողում․ Գագիկ Սարգսյան․ Կյանքին ասել այո՛
Գագիկը Գյումրիում է ծնվել, 1996 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ծննդյան օրը չի սիրում այն պատճառով, որ բոլորը զբաղված են Ամանորի նախապատրաստություններով։ Մի քանի դպրոց է փոխել, բայց լավ հիմք, ինչպես ինքն է ասում, դրել են Գյումրու հումանիտար տնտեսագիտական վարժարանում։ Պրոֆեսիոնալ մսագործ է, թե դա ինչ է նշանակում, մանրամասնում է՝ մարդ, որը կարողանում է ապրանքը լավ ներկայացնել ու վաճառել սպառողին։
Հիմա ընտանեկան բիզնես ունեն․ «համեղ քայլեր եմ անում բիզնեսում ու հաջողում»,-ասում է։ Ամուսնացած չէ, սիրած աղջիկ էլ չունի, չի թաքցնում, իսկապես չունի, չնայած մեր զրույցը հենց մանկության առաջին սիրուց է սկսում։ Եղբայրը 44-օրյայի ժամանակ ժամկետային էր, ծառայում էր Խոջալուի բրիգադում, տանկիստ էր։ 2021-ի հունվարի 8-ին զորացրվել է։ Իսկ Գագիկը ժամկետային զինծառայող էր ապրիլյան պատերազմի ժամանակ, Մարտունու 5-րդ պաշտպանականում է ծառայել։
44-օրյային մեկնեց որպես կամավորական, երկրապահների երիտասարդների վաշտով էր գնացել, գնացել էր ոչ միայն պատերազմին մասնակցելու, այլև կրտսեր եղբոր՝ Գարիկի կողքին լինելու, բայց պատերազմի օրերին հանդիպեցին միայն մեկ անգամ , Աղդամում, ընդամենը երեք րոպեով։
Մանրամասները՝ տեսանյութում