Արցախից տեղահանված Օհանջանյանների ընտանիքը դժվարությամբ է Հայաստան հասել
«Օրը ցերեկով սկսեցին կրակելը, կարկուտի նման թափվում էր։ Աղդամից կրակում էին, Շուշիից կրակում էին... Չգիտեինք՝ ուր գնայինք, ինչ անեինք։ Ես ու քույրս իջանք նկուղ, աբոյները փռել ենք, վրան պառկել, էդպես քնել ենք։ Ամբողջ գիշեր կրակոցները մի րոպե չդադարեցին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված 47-ամյա Էդվարդ Օհանջանյանը, ով այժմ քրոջ հետ Գյումրիում է ապրում։
Արցախից տեղահանված Օհանջանյանների ընտանիքը դժվարությամբ է Հայաստան հասել, ինչ-որ պահի քույր ու եղբայր կորցրել են իրար, հետո ռուսների օգնությամբ գտել։
«Ես մնացել էի Ստեփանակերտում, հրապարակում ադրբեջանցի ոստիկանները կալաշնիկովը ձեռքերը վեր ու վար էին անում։ Ռուսները ինձ ասացին՝ Вовка садись․ որ էդպես չասեին, թուրքերը ինձ գերի կվերցնեին։ Ես էլ հիվանդ մարդ, չպիտի կարողանայի դիմադրել»,- պատմում է արցախցի տղամարդը։
Մանրամասները՝ տեսանյութում։