Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Հուսով եմ՝ այլևս պատերազմներ արտատպելու առիթներ չեն լինի․ Լիոն Չոփիկյան․ Կյանքին ասել այո՛

Հունվարի 21, 2024

Ամբողջ մարմնում 250 բեկոր կար, որից ընդամենը երեքն են  հեռացրել։ Տանկի հարվածից տուժել էին հատկապես վերջույթները, տեսողությունն ու լսողությունը։ Լիոն Չոփիկյանի  երկու ականջի թմբկաթաղանթները պատռվել էին, դրանից հետո տեղադրվել են արհեստական թաղանթներ։ Հինգ վիրահատություն է տարել, երեքն էլ դեռ առջևում է։ Սովորում է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում, միաժամանակ, աշխատում «The Eden» սրճարանում։

Չնայած դեռ բանակից առաջ ընտրել էր աշխարհագրագետի մասնագիտությունը, բայց ապագան անպայման արվեստի ոլորտում է պատկերացնում, որովհետև պատերազմից հետո ավելի շատ նկարում է ու գրում։  Լիոն Չոփիկյանը հենց այստեղ՝ արվեստում   է գտել կյանքին այո՛ ասելու իր տարբերակը, ասում է՝ պատերազմից հետո պետք է ապրել  ստեղծելով։ Ինչ վերաբերում է աշխարհագրությանը, ապա այն, ըստ նրա, օգնում է ճանաչել աշխարհը, որը հետո արտատպում է թղթի կամ կտավի վրա։ «Հուսով եմ՝ այլևս պատերազմներ արտատպելու առիթներ չեն լինի»,-ասում է պատերազմով անցած քսանամյա մեր հերոսը։

Ծնվել է 2002 թվականին  Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում։ Երկու քույրերի միակ եղբայրն է։ Զորակոչվել է 2020-ի  հուլիսի 22-ին, ծառայել Արցախում,  Մարտունի 2-ում, որի մարտական դիրքում էլ  ծանր վիրավորվել է՝ պատերազմի 40-րդ օրը։

Մանրամասները՝ տեսանյութում

armradio.am