Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Էդգար Մաթևոսյանը, Գոռ Երմալովյանը, Արտյոմ Բաբայանը ազատագրել էին Լալայկա բարձունքը՝ լուծելով Ադամ Սահակյանի վրեժը

Հունվարի 24, 2024

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում 25 գումարտակը հրամանատարի՝ մայոր Էդգար Մաթևոսյանի (Մաթոսի), գլխավորությամբ ազատագրել էին Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու գրաված «Լալայկա» կոչվող բարձունքը:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակման ընթացքում «Լալայկա» կոչվող բարձունքում հերոսաբար զոհվել է Ադամ Սահակյանը։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ, ընկնում է հերոսի մահով։

 

Այս պատերազմի ժամանակ «Լալայկա» բարձունքը ազատաագրել են մայոր Էդգար Մաթևոսյանը, տանկիստ Գոռ Երմալովյանը, կրտսեր սերժանտ, բժիշկ` Արտյոմ Բաբայանը:

Գործողության ղեկավար մայոր Էդգար Մաթևոսյանը ծնվել է 1984 թվականի Կապանում։ Մայորը մինչև վերջին պահը եղել է իր զինվորների կողքին։

Արտյոմ Հովիկի Բաբայանը ծնվել է 2001 թվականին Երևանում։ Վերապատրաստվել է ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում, բուժակ էր ,կրտսեր սերժանտ։

Գոռ Երմալովյանը ծնվել է 2001թվականին Արմավիրի մարզի Նոր-Կեսարյա համայնքում։ Պատերազմի օրերին հետևակի մարտական մեքենայի վարորդ է եղել։

Թեժ մարտերի ընթացքում խոցել են 2 Հետևակի մարտական մեքենա, և 5 տանկ։ Ընկերոջ՝ Արտյոմ Բաբայանի հետ, 25 վիրավոր զինվորի դուրս են բերել կրակի տակից ու մեքենայով հասցրել են Կապանի հոսպիտալ։

 

Մարտական առաջադրանքը պատվով են կատարել, լուծել են Ադամ Սահակյանի ու ընկերների վրեժը։ Ցավոք, երեքն էլ զոհվել են քաջաբար։