Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Բուժելով պատերազմի վերքերը, սերտելով պատերազմի դասերը․ Ռուբեն Եսայան․ Կյանքին ասել այո՛

Հունվարի 27, 2024

Ռուբեն Եսայանը ծնվել է 2001 թվականի մարտի 14-ին Սիմֆերոպոլ քաղաքում։ Չորս քույրերի միակ եղբայրն է։ Սովորում է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսում, մասնագիտական ապագան պատկերացնում է ռոբոտաշինության, իսկ ավելի կոնկրետ՝ ռազմարդյունաբերության ոլորտում։

Ռուբենն այսօր էլ ուսմանը զուգահեռ աշխատելու մեծ ցանկություն ունի, ինչը հնարավորություն կտա լուծելու կուտակված բազմաթիվ խնդիրները, բայց որոնումներն առայժմ արդյունք չեն տալիս։ Զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 26-ին, ծառայել է Մեղրիում, 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 3-ից տեղափոխվել է Ջրական, որտեղ էլ հոկտեմբերի 10-ին վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածից։ Ռուբեն Եսայանը երեք վիրահատություն է տարել․ վիրահատել են ականջը, թոքերից ու շնչուղիներից բեկորներ են հեռացրել, շնչափողից մի ամբողջ հատված են հեռացրել։

Այժմ ամենից շատ լսողական խնդիրներն են անհանգստացնում, իսկ ողնաշարի խնդիրները կարգավորելու համար վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։ Բուժելով պատերազմի վերքերը՝ Ռուբենը միաժամանակ սերտում է պատերազմի դասերը, օրինակ՝ փորձում է ապրել պահով ու գնահատել ունեցածը։

Մանրամասները՝ տեսանյութում

armradio.am