Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Թեժ պայքար մղելու հետ մեկտեղ , հերոսաբար փրկել է տասնյակ վիրավորների կյանքը. Զոհվել վեց մարտական ընկերների հետ. Գոռ Երմալովյան

Հուլիսի 03, 2024

Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի ժամանակ ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ անմահ հերոս ԳՈՌ ՎԱՐԴԱՆԻ ԵՐՄԱԼՈՎՅԱՆՆ էր։

Հունիսի 29-ը նրա ծննդյան օրն էր, կդառնար 23 տարեկան։ Նրա ծննդավայր Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում գտնվող նրա շիրիմին են այցելել ծնողները, հարազատներ, բախտակից ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Գոռն, այն քաջերից էր, ով պայքար մղելու հետ մեկտեղ, տասնյակ վիրավոր ընկերների է մարտադաշտից փրկել ու տեղափոխել հոսպիտալ։ Գերագույն գլխավոր հրամանատարի անկարողության պատճառով, մարտական ընկերների հետ, մնալով լքված ու հայտնվելով շրջափակման մեջ, կռվել է աննահանջ։ Ռազմադաշտ է մեկնել նաև Գոռի հայրը Վարդանը, ով նկատել է, թե ինչ անկազմակերպ, ինչ անհամաձայնեցված մարտական գործողություններ են ընթանում և ինչպես են տարբեր դիրքերում քաջերը մնում լքված։

Գոռի մարտական ընկերը Iravunk. com - ի հետ զրույցում նշեց.

-«Գոռը շատ խիզախ մարդ էր, հոկտեմբերի 8-ին, հերոսաբար փրկել է տասնյակ ընկերների կյանքը, տեղափոխել նրանց հոսպիտալ, ցավոք զոհվել է վեց մարտական ընկերների հետ միասին Կուբաթլուում /Սանասարավան /։

Գոռին մենք դիմում էինք այսպես «Կուբաթլուի Աստված»։ Նա շատ կամեցող էր, բոլորին հասնող»։ Գոռի ծնողները չեն հաշտվում ծանր կորստի հետ, նրան տրված հետմահու մեդալն էլ չեն վերցրել։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։

iravunk.com