Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Կփրկվեին երեխաները, եթե չդավաճանեին մեր գեներալները, զինվորականները․ Վահե Ասատրյանը զոհվել է զինադադարից հետո

Օգոստոսի 03, 2024

Արցախյան պատերազմում զոհված Վահե Ասատրյանը բանակ էր զորակոչվել հուլիսի 7-ին, մոտ 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը։

Վահեի զինակից ընկերը պատմել է, որ հետնահանջի ժամանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստ են ունեցել, նրա խոսքով՝ 120 հոգուց 40 հոգին են ողջ մնացել։

«Առաջին օրվանից իրենց հրամանատարն իրենց լքել էր, լքել էր բժիշկը, լքել էր հրամանատարական ամբողջ անձնակազմը, մնացել էին՝ 6 ամսվա, 9 ամսվա, 1,5 տարվա ծառայող սերժանտների ձեռքի տակ, որոնց արագացված տեմպերով կոչումներ էին տալիս և «կանգնացնում էին մեր երեխաների գլխին»»,- պատմում է Վահեի մայրը՝ Լիլիթ Մուշեղյանը։

Մոր խոսքով՝ Վահեն զինակիցների հետ հայտնվել է շրջափակման մեջ, ապա սխալ ուղությամբ է գնացել, վիրավոր կամավորին ուսերին տանելով՝ հայտնվել է թշնամու կողմից արդեն գրավված Քարինտակ գյուղի մերձակայքում, և զոհվել են։

Վահե Ասատրյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի գյուղ Գեղհովիտում, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

iravaban.net