Հուսով եմ ՝ այս հաղորդման միջոցով կգտնեմ նրան, ով փրկեց կյանքս․ Արթուր Կարապետյան․ Կյանքին ասել այո՛
Արթուր Կարապետյանը մասնագիտությամբ իրավաբան է, ասում է՝ սիրում եմ օրենքը, ուզում էի ինչ-որ չափով իմ օժանդակությունը բերել, որպեսզի մեր երկրում գործեն օրենքները, բայց․․․ Պատերազմից հետո այլ մասնագիտություն է ձեռք բերում, որից հետո ադապտիվ ֆիզկուլտուրայի միջոցով , նաև սեփական փորձով, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաներին կօգնի հաղթահարելու ֆիզիկական խնդիրներն ու առաջ շարժվելու։ 44-օրյա պատերազմի օրերին Արթուրը կռվել է Մարտունի 2-ում, Մարտունի քաղաքի մոտակայքում էլ արկի պայթյունից բեկորային ծանր վիրավորում է ստացել։ Կարելի է ասել՝ փրկվել է հրաշքով, բայց փրկչին մինչ օրս գտնել չի հաջողվել, չնայած փնտրել է երկար։ Հուսով է, որ այս հաղորդման շնորհիվ կհաջողվի գտնել նրան ու ի սրտե ասել՝ շնորհակալություն։ Արթուրը, առհասարակ, երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր օգնեցին իրեն ապրել ու հաղթահարել պատերազմի ծանր հետևանքները։ Ծնվել է 1991 թվականի ապրիլի 5-ին Երևանում։
Մանրամասները՝ տեսանյութում