ՁԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍԵԼ ԳԻՏԻ
Սիրելի՜ ընկերներ, վերսկսում ենք նոր ծրագիր՝ «ՁԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍԵԼ ԳԻՏԻ» խորագրով:
Միջոցառումը նվիրված է բոլոր ժամանակների պատերազմներում անմահացած հերոսներին։
Մեկնարկը կտրվի Սեպտեմբերի 27-ից, ժամը 16-00- ին՝ Կոտայքի մարզ, Նոր գեղիի
Ց.Մ. Խաչատրյանի անվան մշակույթի տնից։
Միջոցառման Հեղինակ՝ 44 օրյա պատերազմում անմահացած հերոս' Մխիթար Մխիթարյանի ընտանիք։
Միջոցառման գլխավոր մասնակիցներն են՝
«Լույս Կանթեղներ» մանկապատանեկան
ստուդիայի սաները (տնօրեն՝ Լուսինե Խաչատրյան, գեղարվեստական ղեկավար՝
Լիլիթ Խաչատրյան)
Միջոցառմանը մասնակցում են
Նոր Հաճն Համայնքի
«Նոր Հաճն» պարի անսամբլը (Գեղարվեստական ղեկավարներ՝ Արսեն և Հասմիկ Ավետիսյաններ):
Տեղերի խիստ սահմանափակ լինելու պատճառով մուտքը ՄԻԱՅՆ ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍՈՎ է:
Հ.Գ. Ծրագիրը նախատեսված է 8+ տարիքայինների համար (փոքրիկների մուտքն արգելվում է):
Շատ կարևոր է պահպանել լռություն
ԵՒ պատշաճ ներկայացնել հարգանքի տուրքը՝ նվիրված մեր Ազգի նվիրյալներին։
Շնորհակալություն
Ռուզաննա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից