Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Դեսանտագրոհային Արտուշ Տիգրանյանը

Մարտի 23, 2022

21-ամյա Արտուշ Տիգրանյանը ապրում է Շիրակի մարզի Բայանդուր գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո Արտուշը զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախում։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից է։ Դեսանտագրոհային վաշտի կազմում մասնակցել է Մարտակերտի և Մարտունու շրջանների՝ Թալիշ, Աղդաբան, Մատաղիս և Շեխեր գյուղերի մարտերին։ 

Հոկտեմբերի 23-ին Շեխերում վիրավորվել է ոտքից։ Մի քանի վիրահատություն է տարել, երկար ժամանակ բուժվել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։ Վնասվածքի պատճառով Արտուշի մի ոտքը մյուսից մի քանի սանտիմետրով կարճ է, ինչի պատճառով Արտուշը տեղաշարժվում է հենակների օգնությամբ։

https://youtu.be/bW7uQyZo6So