Շաբաթ, Մայիսի 10, 2025
Շաբաթ, Մայիսի 10, 2025

Ադրբեջանը Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը

Մարտի 24, 2022

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Այս մասին  տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբից։

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Պաշտպանության բանակի եւ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը եւ նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք եւ երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:

Հետագա զարգացումների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի»։