Շաբաթ, Մայիսի 10, 2025
Շաբաթ, Մայիսի 10, 2025

Շոյգուն եւ Հասանովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակը կայունացնելու ուղիները

Մարտի 25, 2022

Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակը կայունացնելու ուղիները։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի անցկացման գոտում իրավիճակի սրման հետ կապված մարտի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի միջեւ։ Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման եւ Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ խաղաղապահ օպերացիայի ընթացքի եւ դրա իրականացման գոտում հումանիտար իրավիճակի շուրջ։