Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

44-օրյա պատերազմի առաջին զոհվածը կին էր՝ Հասմիկը․ Ոսկեհատ Մելքումյան․ Կյանքին ասել այո՛

Դեկտեմբերի 17, 2023

Ընտանիքի չորս զավակներից Ոսկեհատն ավագն է։ Ծնվել է 1969 թվականին  Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։  1992 թվականին ավարտել է  Բրյուսովի անվան համալսարանը։ 1992-1997 թվականներին  աշխատել է դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 1997 թվականին Ոսկեհատ Մելքումյանը ամուսնացավ  ու տեղափոխվեց Կապան։ Քանի որ ամուսինը զինվորական էր, ինքն էլ որոշեց նրա հետ միասին ծառայել հայոց բանակին։ 1997-2002 թվականներին  ծառայել է Հորադիզում, ապա՝  տեղափոխվել է  Արցախի Քաշաթաղի շրջանի  քաղաք Որոտան(Կուբաթլու)։ Այստեղ ծառայում էին, ունեին սեփական տուն, հողամաս, որտեղ խաղող էին մշակում։ Այս ամենը խլեց 44-օրյա պատերազմը, զինվորականների ընտանիքը  այժմ կրկին ապրում ու աշխատում է Կապանում։ Ոսկեհատը կոչումով  ավագ ենթասպա է։ Նրա  հետ հանդիպումը  եղբոր՝ Հովհաննեսի բնակարանում էր։ Հովհաննեսը զոհվեց 44-օրյա պատերազմում, իսկ  կինը,  երկու զավակներն ու ծնողներն այժմ  Երևանում են բնակվում։ Ոսկեհատի խոսքով՝ եղբայրը հայրենիքին ոչ միայն կյանքը, այլև հրաշալի ընտանիք է նվիրել։

«44-օրյա հերոսապատում»․ Ոսկեհատ Մելքումյանի վերջերս հրատարակված գիրքը յուրօրինակ օրագիր է, որտեղ  44-օրյա արհավիրքն է ՝ ականատեսի աչքերով։ Գրքում Ոսկեհատի եղբայրներն են՝ արյունակից ու զինակից։

44-օրյա պատերազմի առաջին զոհը կին էր՝ Հասմիկը, որի մասին Ոսկեհատը գրում է․

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան  հայտնվեց թշնամու առաջին անօդաչու  սարքը։ Դրան  հաջորդեց առաջին ռմբակոծությունը, որի արդյունքում ունեցանք առաջին զոհը, այն էլ  կին, Հասմիկը՝ հարևան զորամասից։ Հասմիկը տեղում զոհվել էր, թողնելով մեկ անչափահաս որբ՝ դուստր, իսկ Սիման, Էլիզան և Մերին  վիրավորվել էին»։

Մանրամասները՝ տեսանյութում