Ալբերտ Դադոյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 28-ին:
Պոլիտեխնիկի ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է
պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռ անվտանգության բաժինը։
Լինելով դեռ ուսանող,աշխատում էր news.am-ում, լուսաբանում էր կիբեռ սպորտը։
2018 թ.զորակոչվել է բանակ։ Վեց ամիս ծառայել է Մուղնիի
հակաօդային վաշտում,ապա տեղափոխվել Մարտակերտի հակաօդային պաշտպանության զորամաս, որտեղ նշանակվել է ОСА/ОКА 2-րդ դիվիզիոն ջոկի օպերատորի պաշտոնում: Զորացրվելուց հետո Ալբերտը երազում էր դառնալ ՏՏ ոլորտի հսկա և ՀՀ-ում զարգացնել կիբեռ սպորտը: Սակայն պատերազմի հենց առաջին օրը, հակառակորդի ակտիվ հրետակոծության պայմաններում նստելով մարտական մեքենան, որպեսզի դուրս բերի այն կրակի տակից և կատարի մարտական խնդիրը, Ալբերտը վիրավորվում է, բայց հասցնում է ոչնչացնել 2 անօդաչու սարք:
«Պարտքս տամ հայրենիքիս ու տուն վերադառնամ»,-ասել է նա: Իր պարտքը, այո´, տվեց, սակայն տուն վերադառնալ չհաջողվեց:
Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: