Ծնվելե 2000թ․ օգոստոսի 21-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում։ Այնտեղ էլ ավարտել է դպրոցը։ 2014թ ընտանիքի հետ տեղափոխվել է Նոր Հաճն։
2019թ զորակոչվել է ծառայության։ Ծառայում էր Ներքին Հոռաթաղում։ Լինելով 1տարի 8 ամսվա ծառայող համարվել է զորամասի լավագույն զինվոր, որի համար նկարը կախված էր Պատվո տախտակին։
44 օրյա պատերազմին գտնվում էր Թալիշի մարտական դիրքում։ Կատաղի մարտից հետո տեղյակ պահելով հրամանատարին միացել է Թալիշը պաշտպանող զորամիաորումներին։
Հերոսաբար զոհվել է սեպտեմբերի 28-ին, մոտ 4 ամիս համարվել է անհետ կորած, մասունքները գտնվել են ԴՆԹ-ի միջոցով։
Հունվարի 18-ին պարգևատրվել է Արիության մեդալով։