Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյան

1978-05-13 - 2016-04-07

Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 13-ին Սիսիանի Ծղուկ (նախկինում՝ Բորիսովկա) գյուղում: 1984-1995 թթ. սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1995-96 ուստարում ընդունվել է Սիսիանի պետական հումանիտար քոլեջի իրավագիտության բաժինը: 1996 թ. մայիսի 25-ին զորակոչվել է Հայոց բանակ: Ծառայել է Արցախում, ստացել սերժանտի կոչում: Նույն թվականի սեպտեմբերի 4-ին Քարվաճառում ականի պայթունից կորցրել է ձախ ձեռքի դաստակը, դարձել 2-րդ կարգի հաշմանդամ: Ծառայությունից հետո ավարտել է կիսատ թողած ուսումը։ 2002 թ. դարձել է Երկրապահ կամավորականների միության անդամ: 2010 թ. ընտրվել է Ծղուկի ավագանու անդամ: Աշխատել է «Սինգլ Գոռ» ՍՊԸ-ի («Սպանդաղբյուր» ՓՀԷԿ) տնօրենի տեղակալ: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Սիսական ջոկատի հետ կամավոր մեկնել է Արցախ:

2016 թ. ապրիլի 4-ին Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում անօդաչու սարքից ծանր վիրավորվել էր, երեք օր բժիշկները պայքարել էին նրա կյանքի համար, սակայն ապրիլի 7-ին նա միացել էր զոհված իր ինը կամավոր ընկերներին: Նրա աճյունն ամփոփված է Սիսիանի պանթեոնում՝ հերոս ընկերների կողքին…

Հայրենի Ծղուկ գյուղի ռազմագիտության կաբինետն անվանվել է հերոսի անունով, իսկ հայրենի Ծղուկ գյուղի սկզբնամասում 2016-ի նոյեմբերի 10-ին՝ հերոսացած հայորդու ընկերների ջանքերով բացվել է նրա հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձան: 

Արմեն Հովհաննիսյանը 2014 թ.  սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է ՀՀ պետական պարգեւով՝ «Արիության» մեդալով:  2016 թ. մայիսի 28-ին (հետմահու)  Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:  Նույն թվականին «Սատար» բարեգործական հիմնադրամի կողմից նրան շնորհվել է «Հայրենիքի պաշտպան» 2-րդ աստիճանի մեդալը: 2016 թ. նոյեմբերի 10-ին (հետմահու) պարգեւատրվել է «Հայաստանի ԵԿՄ» հուշամեդալով:

Սիսիանցի հերոսը՝ Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյան

1978-05-13 - 2016-04-07
Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 13-ին Սիսիանի Ծղուկ (նախկինում՝ Բորիսովկա) գյուղում: 1984-1995 թթ. սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1995-96 ուստարում ընդունվել է Սիսիանի պետական հումանիտար քոլեջի իրավագիտության բաժինը: