Շաբաթ, Ապրիլի 19, 2025
Շաբաթ, Ապրիլի 19, 2025
Արթուր  Բալասանյան

Արթուր Բալասանյան

2001-01-28 - 2020-09-27

Արթուր Սերյոժայի Բալասանյանը  ծնվել է 2001թ․ հունվար 28-ին, ք․ Երևանում։

Սովորել է Իսակովի անվան 132 միջնակարգ դպրոցում, այնուհետև Մուշեղ Գալշոյանի անվան 148 ավագ դպրոցում: Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ինտերիեր դիզայնի բաժինը: Արթուրը հիանալի նկարում էր, ուներ ստեղծագործական ճկուն միտք: Մանկուց զբաղվել է նաև սպորտով՝ տեկվանդոյով: 2019 թ. հուլիսին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Ջրականում (Ջաբրայիլում): «Պա՛պ, ես շտաբում չեմ նստի: Ես եկել եմ տղերքի հետ ծառայելու: Ես չեմ եկել շտաբում թաքնվելու: Չէ՛, զենքի հետ պետք է գործ ունենամ»: Նռնականետն էր իր զենքը, որով ընդամենը մի քանի ժամ կռիվ տալով, հասցրել էր խոցել մեկ տանկ և ոչնչացնել 20 հոգանոց հետևակ: Արթուրը անմահացավ մարտի դաշտում, պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին,  անավարտ թողնելով իր սերն ու բազում երազանքներ, որ դեռ պետք է իրագործեր: Արթուրը հուղարկավորված է Եռաբլուրում: Արթուրի երազանքն էր դառնալ ինտերիեր դիզայնի մասնագետ: Ուզում էր իր բիզնեսը սկսել:

Ժպիտով տղա. այսպես հիշեցին Արթուրին 44 օրյա պատերազմի ընթացքում

Ժպտացող տղան. Արթուր Բալասանյանը զոհվել է թշնամու 1 տանկ, 20 հոգանոց հետևակ ոչնչացնելիս

Երևանում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված լեգենդ դարձած 19-ամյա ֆուրմանովցի Արթուրի հիշատակի խաչքար

Ձեզ բացակա չենք դնի․ Արթուր Սերյոժայի Բալասանյան

«Ցավոտ հպարտություն»

Անմահ հերոս Արթուր Բալասանյան

 

Արթուր  Բալասանյան

Արթուր Բալասանյան

2001-01-28 - 2020-09-27
Սովորել է Իսակովի անվան 132 միջնակարգ դպրոցում, այնուհետև Մուշեղ Գալշոյանի անվան 148 ավագ դպրոցում: Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ինտերիեր դիզայնի բաժինը: Արթուրը հիանալի նկարում էր, ուներ ստեղծագործական ճկուն միտք: