Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Արսեն Ավետիսյան

Արսեն Ավետիսյան

1975-07-25 - 2020-10-18

Ավետիսյան Արսեն Արկադիի, ծնվել է 25.07.1975թ. Բաքու քաղաքում։ 1988թ. ընտանիքի հետ միասին, տեղափոխվել են ք. Ստեփանակերտ։ Ամուսնացած էր, ուներ 2 դուստր։ 16 տարեկան էր երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, նա մասնակցել և բեկորային վիրավորում է ստացել ոտքից։ Ինչպես նաև մասնակցել է քառօրյա պատերազմին և 44-օրյա պատերազմին։

Սեպտեմբերի 30_ին որպես պահեստազոր ներկայացել է «Ցոր» զորամաս այնուհետև խմբի հետ մեկնել է Աջափնյակում (Մալուբալու) գտնվող հավաքատեղի, ստանալով զենք-զինամթերք ուղևորվել է դեպի Ասկերանի շրջանի իվանյան համայնք (խոջալու), մնալով այնտեղ մինչև հոկտեմբերի 6։ հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը շարժվում են դեպի Հադրութի շրջանի Տող գյուղ, այնուհետև ՀՄՄ-ով դեպի Հորադիս, Լելե Թեփե բարձունքից 1.5 կմ հեռավորության վրա ՀՄՄ-ն խփվում է, մարտ են տալիս, այնուհետև տանկերով հետ են գալիս դեպի Վարանդա (Ֆիզուլի), այնտեղ մնալով մի քանի օր։

Հոկտեմբերի 15-ին իրենց ջոկատը ուղարկում են դեպի Հորադիս, սակայն իրենք չեն հասնում Հորադիս, քանի որ այդ ժամանակ Հորադիսը գրավված է լինում թշնամու կողմից։

Հոկտեմբերի 16-17 հետ են գնում դեպի Վարանդա (Ֆիզուլի), սակայն Ֆիզուլին նույնպես գրավված է լինում թշնամու կողմից։ Որոշում է մի խումբ մարդկանց հետ ուրիշ ճանապարհով դուրս գալ այդ կետից, որպեսզի շրջանցեն արդեն իսկ գրավված Ֆիզուլին...

Կապը ընդհատվում է հոկտեմբերի 15-ից։ Հոկտեմբերի 15-ից համարվում է անհայտ կորած, զոհվել է հոկտեմբերի 18-ին Ֆիզուլիի մատույցներում, սակայն գտնվել է 8 ամիս անց ԴՆԹ-ի միջոցով։ Հետմահու պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալով։

Արսեն Ավետիսյան

Արսեն Ավետիսյան

1975-07-25 - 2020-10-18