Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյան

1983-01-23 - 2022-10-15

Արսեն Կարենի Հարությունյան ծնվել է 23.01.1983թ., Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, ավարտել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցը։
2001-2003թթ.ծառայել է ԱՀ ԶՈւ շարքերում։
2003թ.հուլիսի  24-ից   ծառայության է անցել ԱՀ ոստիկանության քննչական մեկուսարանում և ընդունվել ԱրՊՀ հեռակա ուսուցմամբ  «Նախազորակոչային և ֆիզպատրաստություն» մասնագիտությամբ, որն էլ ավարտել է 2008թվականին՝ ստանալով նախազորակոչային պատրաստություն և ֆիզդաստ. ուսուցչի որակավորում։
2018թ.հուլիսի 31-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ  քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գումարտակի թիվ 2 վաշտի հրամանատար։
Ուներ ոստիկանության կապիտանի կոչում։
Նվիրված էր իր գործին անմնացորդ բարձր պահելով ոստիկանի պատրաստակամությունը հասարակությանը ծառայելուն։ Պարգևատրվել է ոստիկանության ծառայության   10, 15 տարիների համար և «Օրենքի պատվար» մեդալներով, շնորհակալագրերով, պատվոգրերով, խրախուսագրերով։ Արսեն Հարությունյանը հայրենիքին մատուցած  բացառիկ ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է  «Մարտական Խաչ» շքանշանով։
Չարաբաստիկ պատերազմը զինվորագրեց նաև Ա. Հարությունյանին։ Նա առաջին իսկ օրից եղավ տարբեր վայրերում։ Իր վաշտով նա անկոտրում պաշտպանական մարտերում էր Հադրութում, որտեղ բազմիցս փրկել է բազմաթիվ կյանքեր շրջափակումից, և հերթական  հերթափոխության ժամանակ էլ թշնամու Աթս֊ից փրկելու նետվեց նոր ժամանած ոստիկանների, որոնց հետ էլ հոկտեմբերի 15֊ին Հադրութի շրջանի Թութակի ծմակ կոչվող հատվածում նա անմահացավ։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։

Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյան

1983-01-23 - 2022-10-15