Արտյոմ Քեշիշյանը ծնվել է 1991 թվականին Երևանում։ 2008 թվականին ավարտելով Հայաստանի պետական ագրարային համալսարանի հենակետային վարժարանը՝ ընդունվել է համալսարանի Հեռակա ուսուցման դեպարտամենտի «Անասնաբուժության սանիտարական փորձաքննություն» մասնագիտության 1-ին կուրս։
2009- 2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է և 2016 թվականին ավարտել Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ստանալով անասնաբուժության սանիտարական փորձագետի որակավորում։
Քառասունչորսօրյա պատերազմի առաջին իսկ օրերից Արտյոմը մարտի դաշտում էր՝ անձնուրաց պաշտպանելով հայրենին։ ․․․
Հերոսաբար էլ ընկավ մարտի դաշտում։ Արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։
Ձեզ բացակա չենք դնի․ Արտյոմ Վազգենի Քեշիշյան
