Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյան

2000-11-17 - 2020-11-02

Դավիթ Լյովայի Գրիգորյան ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 17-ին։ Մեծացել է Արմավիրի մարզի գյուղ Սարդարապատում։ Ընտանիքում փոքրն էր և միակ որդին։
2006-2007 թթ․ հաճախել է սպորտային մարմնամարզության դասերի։ 2006 թվականին պարգևատրվել է սպորտային մրցաշարում մրցանակատեղը գրավելու համար։
2007 թվականի հունիսի 23-ին խմբային մրցումներում գրավել է 4-րդ տեղը։
2007-2018 թթ․ հաճախել է Սարդարապատի միջնակարգ դպրոց։ 2008 թ., 2010 թ., 2011 թ. և 2012 թ. Սարդարապատի միջնակարգ դպրոցի կողմից պարգևատրվել է գովասանագրերով՝ գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար։
2009-2010 թթ․ հաճախել է կարատեի դասընթացների։
2010 թվականի փետրվարի 20-ին արժանացել է 2-րդ կարգի, նույն թվականի հուլիսի 17-ին՝ Արմավիրի մասնաճյուղում, հոկտեմբերի 16-ին Հայաստանի կոմիտեի առաջնությունում՝ 3-րդ կարգերի։
2014 թվականի հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Պաուերլիֆտինգի պարկած հրում առաջնությունում գրավել է 3-րդ տեղը։
2016 թվականի հուլիսի 6-ին ստացել է A2 մակարդակ գերմաներեն լեզվի իմացությունից։
2018 թվականին ավարտել է դպրոցը և նույն թվականին շարունակելով մեծ քրոջ՝ Հռիփսիմեի ուղին, ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։ Կիսատ թողնելով ուսումը՝ 2019 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է բանակ։ Գյումրու ուսումնական զորամասում անցել է 6 ամսյա սերժանտական կուրսեր, որի արդյունքում 01․07․2019 թվականին ստացել է կրտսեր սերժանտի կոչում, որից հետո ծառայությունը շարունակել է Հադրութի N զորամասում ։ Զինվորական ծառայությունը լավ կատարելու համար 08․04․2020 թվականին ստացել է սերժանտի կոչում։ Արցախյան երկրորդ պատերազմից մեկ ամիս առաջ՝ 19․08․2020 թվականին ստացել է ավագ սերժանտի կոչում , հակատանկային ֆագոտի հաշվարկի հրամանատար։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ, ինչի համար հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։
Նոյեմբերի 2-ին Դավիթը և երեք ընկերները զոհվել են նվիրելով իրենց կյանքը հայրենիքին։
2020 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Գրիգորյանն արժանացել է ՝ «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։
Դավիթ Գրիգորյանը 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Կարախանբեյլիի և Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա։Նրա շնորհիվ, Սարդարապատի միջնակարգ դպրոցը, որտեղ նա սովորել է, ստացավ ոսկե մեդալ։

Ձեզ բացակա չենք դնի․ Դավիթ Լյովայի Գրիգորյան

Հակատանկային մարտկոցը․ Արցախի հերոս Դավիթ Գրիգորյան

Արցախի հերոս Դավիթ Գրիգորյան

Արցախի հերոսի՝ Դավիթի մայրը երեկ է իմացել, որ որդին առաջնագծում է

Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը խոցել է 15 տանկ և 1 ՀՄՄ

Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյան

2000-11-17 - 2020-11-02
Դավիթ Լյովայի Գրիգորյան ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 17-ին։ Մեծացել է Արմավիրի մարզի գյուղ Սարդարապատում։ Ընտանիքում փոքրն էր և միակ որդին։