Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Դավիթ Նազարյան

Դավիթ Նազարյան

1985-07-09 - 2020-10-18

Փոխգնդապետ Դավիթ Ռաֆայելի Նազարյանը /Ջաբրաիլի Կյաժը/ ծնվել է 1985 թվականի հուլիսի 9-ին Երեւանում։
Դպրոցական տարիներին մայրը Դավիթին տեղափոխեց Ստեփանավանի Լեջան գյուղ, որտեղ 2001 թվականին նա ավարտեց դպրոցը։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, համալսարանը Դավիթը ավարտեց գերազանց, ստացավ լեյնտենանտի կոչում եւ իր համար ընտրեց կյանքի ամենաբարդ ուղիներից մեկը՝ 18 տարի ծառայություն ամենադժվար դիրքերում՝ Լիճք, Սյունիք, Քարվաճառ, Եղեգնաձոր, Ջրական։ Դավիթը միշտ նախընտրում էր լեռները, ասում էր «սարերում սուտ չկա»։
Դավիթը նաեւ ավարտել էր Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Մաքսային գործ բաժինը՝ մագիստրոսի որակավորմամբ։
Շատ բարի, մարդամոտ, հանգիստ բնավորությամբ սպա էր, ով առավոտից երեկո իր գումարտակի պահպանության/պաշտպանության հատվածում օր ու գիշեր ամրաշինական աշխատանք էր տանում, մշտապես լրջությամբ հետևում ծառայության պատշաճ իրականացմանը։
Այս պատերազմի ընթացքում Դավիթի հրամանատարության տակ գտնվող գումարտակն իր վրա վերցրեց թշնամու հարվածի գլխավոր ծանրությունը, ամեն ինչ արեց պատերազմի ելքը փոխելու եւ սահմանի՝ իր պատասխանատվության տակ գտնվող հատվածի պաշտպանության համար։
Դավիթ Նազարյանը Հրամանատար էր, ով կյանքը նվիրեց հայրենիքին եւ իր զինվորներին, ով բեկորային վիրավորում ստացած, մահի աչքերին նայելով, մինչեւ վերջին շունչը կռվեց, մնաց զինվորի կողքին։
Դավիթը զոհվեց Հադրութում, 2020 թվականի հոկտեմբերի 18-ին։
Դավիթ Նազարյանը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով, Մարտական Խաչ 1-ն աստիճանի շխանշանով։

Ձեզ բացակա չենք դնի․ Դավիթ Ռաֆայելի Նազարյան

Անմահ հերոս փոխգնդապետ Դավիթ Նազարյան

Փոխգնդապետ Դավիթ Նազարյան (Ջաբրաիլի Կյաժը)

Փոխգնդապետ Դավիթ Նազարյան / Lt. Col. Davit Nazaryan / Подполковник Давид Назарян

Փոխգնդապետ` Դավիթ Ռաֆայելի Նազարյան, 3֊րդ ՀԳՄ հրամանատար

Դավիթ Նազարյան

Դավիթ Նազարյան

1985-07-09 - 2020-10-18
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, համալսարանը Դավիթը ավարտեց գերազանց, ստացավ լեյնտենանտի կոչում եւ իր համար ընտրեց կյանքի ամենաբարդ ուղիներից մեկը՝ 18 տարի ծառայություն ամենադժվար դիրքերում՝ Լիճք, Սյունիք, Քարվաճառ, Եղեգնաձոր, Ջրական։