Էդգար Սևակի Զաքարյանը ծնվել է 2002թ․-ի մարտի 18-ին, Երևանում։ 2008թ․-ին ընդունվել է Սամվել Գևորգյանի անվան 189 ավագ դպրոց և 12 տարի սովորել այնտեղ։
2020թ․-ի ամռանը, ավարտելով դպրոցը, ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի «Միջազգային Հարաբերություններ» ֆակուլտետը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Պատմություն» ֆակուլտետը։ Հայոց պատմությունը գիտեր անգիր՝ բոլոր թվականներով, իրադարձություններով։ Իր գլխավոր նպատակն էր դառնալ իրավաբան, դատախազ, իր գործում լինել լավագույնը։
Էդգարը հաջողություններ է գրանցել նաև սպորտում, 8 տարեկանից զբաղվել է կարատե-դո մարզաձևով, ունի բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր, արժանացել է սև գոտու:
2020թ․-ի օգոստոսի 24-ին դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ։ Մինչև սեպտեմբերի 15-ը գտնվել է այլ զորամասում, կարանտին անցնելու նպատակով, իսկ սեպտեմբերի 15-ին տեղափոխվել իր զորամասը՝ քաղաք Հադրութ։
Էդգարը, փաստացի լինելով 12 օրվա զինվոր, պատերազմի առաջին իսկ օրը մեկնել է Ֆիզուլիում գտվող առաջնագիծ և 13 օր մասնակից եղել թեժ մարտերի: Իր գումարտակի հետ միասին կատարել են մի շարք կարևոր առաջադրանքներ, գրավել են կարևոր նշանակություն ունեցող դիրք։ Սակայն հոկտեմբերի 9-ը ճակատագրական եղավ նրա համար:
Էդգարը մինչև վերջին շունչը պայքար մղեց ու պաշտպանեց իր հողը, իր հայրենիքը, իր ընտանիքը:
2021թ․-ի մարտի 31-ին Էդգար Սևակի Զաքարյանը պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» շքանշանով 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար: