Էդուարդ Թելմանի Հարությունյանը ծնվել է 2003 թվականի մարտի 14-ին։ Զբաղվում էր քիքբոքսինգով էր, Ռուսաստանում մեծ հաջողություններ ուներ, լավագույն մարզիկ էր ճանաչվել։
2013 թվականից այնտեղ էր բնակվում։ Հետո վերադարձավ հայրենիք ու 2021 թվականի հուլիսին մեկնեց ծառայության։ Զինուժը նրա մասին զինկոմիսարիատում ու հավաքակայանում ռեպորտաժ էր պատրաստել։
Էդուարդը հերոսի մահով ընկավ սեպտեմբերի 13-ին, Ներքին Հանդի դիրքերը պաշտպանելիս։ «Մենք պիտի ծառայենք մեր հայրենիքի համար ու չթողենք, որ ուրիշին հասնի մեր հայոց հողը,» - այս խոսքերն ասելով մեկնեց ծառայության ու սեփական կյանքի գնով թույլ չտվեց, որ մեր հողերը մնան թշնամուն։ Ի տարբերություն շատերի, Էդուարդը սիրեց իր հայրենիքը, որը գրեթե չէր հիշում, ու այդ հայրենիքի համար էլ չխնայեց կյանքը։