Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Եփրեմ Հարությունյան

Եփրեմ Հարությունյան

2001-06-04 - 2020-10-21

Եփրեմ Դավիթի Հարությունյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 4-ին Հրազդանի Սոլակ գյուղում։ Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի երեք քույր։

Մեծացել է շրջապատված ծնողների և քույրերի սիրով ու ջերմությամբ, սակայն դա չի խանգարել տղային լինել չափազանց բարի ու համեստ։
Դպրոցից միշտ գովեստներ էին լսում, ուսուցիչները մինչ այժմ էլ հպարտ են իրենց խելացի ու ճշմարտասեր աշակերտով։
Աշխատասեր էր Եփրեմը, ուսմանը զուգահեռ օգնում էր ծնողներին։ Իր առաջ նպատակ էր դրել բանակից վերադառնալ ու նորոգել տունը։
2019-ին ավարտել է ՀՀ ԿԳՆ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը, ավտոմեխանիկ էր։ Մասնակցել է նաև վարորդական դասընթացների ու ստացել վարորդական իրավունք, ինչը իր գլխավոր երազանքներից էր։
Եփրեմը բանակ է զորակոչվել ժպիտով։ Համոզված էր՝ տղան բանակում է կոփվում։ Մոր տարակուսանքներին պատասխանում էր․ «Ես ծառայելու եմ ու պահեմ մեր երկիրը»։ Տանկի մեխանիկ-վարորդ էր, հաճախ էր աչքի ընկնում բարեխիղճ ծառայության համար։
Նրան որպես լավ տանկիստ տեղափոխել էին Թալիշ։ Հիմնական ծառայությունն անցել է Արցախում՝ Սրխավենդում:
Լավատես էր, սիրում էր բանակը։ Զանգերին միշտ պատասխանում էր՝ ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու։
Սեպտեմբերին սկսած պատերազմի առաջին օրերից մասնակցել է մարտական ակտիվ գործողությունների։ Մարտակերտ-Մատաղիս շրջանում էր։ Օրը մեկ անգամ զանգում էր տուն և սովորության համաձայն ասում՝ լավ է լինելու։
Մարտի դաշտում Եփրեմն ու ընկերները միասին են եղել, երբ թշնամին հարվածել է ընկերոջ տանկին, ու ընկերը ի վիճակի չի եղել վարել այն, Եփրեմը ընկերոջ տանկը կապել է իր տանկին, քաշելով դուրս բերել կռվի դաշտից։
Կռվի ժամանակ թշնամու հարվածից Եփրեմի տանկն այրվել է, դուրս է եկել տանկից, տապալել թշնամու տանկիստներին ու թշնամու տանկով հետ եկել։ Հրամանատարը պատմում է․ «Ամեն անգամ 3 տանկ եմ ուղարկել կռվի դաշտ, ամեն անգամ Եփրեմն ասել է՝ ես էլ եմ գնում» ։
Եփրեմը ծանր վիրավորվել է հոկտեմբերի 19-ին՝ 8 ժամ մղած մարտերի ընթացքում, երբ ասել են՝ նահանջեք, ասել է՝ էնտեղ վիրավոր տղերք կան, ոնց նահանջենք առանց իրենց։ Ասել է՝ ես գնում եմ բերեմ իրենց, գնացել է ու ինքն էլ վիրավորվել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել Եփրեմին։ Հոկտեմբերի 21-ին գրանցվել է սրտի կանգ։

Հուղարկավորությունը տեղի է ունեցել հայրենի գյուղում։

Ձեզ բացակա չենք դնի․ Եփրեմ Դավիթի Հարությունյան

Ոչինչ չեմ ուզում, արեւ՛ս, միայն արի՛, հասի՛ ինձ

«Մա′մ դու չգիտես, իրենք արնախում են, եթե գան, հասնեն քեզ ու քույրերիս, ես կմեռնեմ, ավելի լավ է մեռնեմ, քան հասնեն ձեզ». զոհված հերոս Եփրեմի վերջին զրույցը մոր հետ

«Մամ ջան, չագուչով տանկի վրա գործ ենք անում»

Եփրեմ Հարությունյան

Եփրեմ Հարությունյան

2001-06-04 - 2020-10-21
Եփրեմ Դավիթի Հարությունյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 4-ին Հրազդանի Սոլակ գյուղում։ Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի երեք քույր։