Գարեգին Վարդանյանը ծնվել է 2001թ. ապրիլի 12֊ին Երևանում։
Գարիկը պայծառ, ժպտերես, ակտիվ ու շատ խելացի էր։ Դպրոցում ուսուցիչների ու դասընկերների սիրելին։ Ուներ սիրած աղջիկ։ Երազում էր լավ ընտանիք ունենալ։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր պոլիտեխնիկական համալսարան, ապագա ծրագրավորող էր։
2020թ. հուլիսի 20-ին կիսատ թողնելով ուսումը՝ զորակոչվեց բանակ, ծառայում էր Սիսիանի գնդում։
44-օրյա պատերազմի ժամանակ կռվել է ամենա թեժ կետերում՝ Հադրութում, Կարմիր շուկայում։ Անգամ ծանր վիրավոր, չի լքել մարտի դաշտը։
Վերջին անգամ Գարիկի հետ հարազատները խոսել են հոկտեմբերի 13֊ին։
Գարեգին Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։
