Գրիգորի Յաշարի Ստեփանյանը ծնվել է 2000 թվականին` Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում։
Նա սովորել և ավարտել է Դրախտիկ գյուղի դպրոցը։
Գրիգորին սիրված է եղել բոլորի կողմից, թե՛ դպրոցական տարիներին ուսուցիչների կողմից, թե՛ գյուղում և թե առհասարակ իր շրջապատում։ Շատ խելոք երեխա էր, շատ էր սիրում պարել, բոլոր առիթների ժամանակ միշտ պարում էր, կարծես դա իր տարերքը լիներ։
Գրիգորին 2018 թվականին Արցախում անցել է պարտադիր զինվորական ծառայության է: Նա սկզբում ծառայությունն իրականացրել է Մարտակերտի զորամասում, ապա Եղնիկներում։
Ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել իր դրական կողմերով, արժանացել կրտսեր սերժանտի կոչման։ Զորամասի կողմից Ստեփանյանների ընտանիքը շնորհակալական նամակ է ստացել՝ լավ զինվոր դաստիարակելու համար։
2020 թվականի ամռանը սերժանտն ավարտել է ծառայությունն ու վերադարձել տուն։ Ուսումը շարունակելու նպատակով՝ ընդունվել է Շուշիի Արհեստագործական համալսարան։
Գրիգորիի հայրը` Յաշարին, մասնակից է եղել Արցախյան առաջին պատերազմին: Գրիգորին ծնվել և մեծացել էր Արցախում, մշտապես ապրելով ազատագրված հողում՝մեծացել էր որպես հայրենասեր պատանի, ով օրհասական պահին հայրենիքի համար կյանք չէր խնայի ու այդպես էլ եղավ. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում ադրբեջանական կողմի մեկնարկած լայնամասշտաբ պատերազմի առաջին իսկ օրը Գրիգորին կամավոր մեկնել է առաջնագիծ, որտեղ մասնակցել է Հադրութի շրջանում ծավալված մարտական գործողություններին։
Գրիգորին պատերազմի դաշտում վիրավորվել է սեպտեմբերի 29-ին, տեղափոխվել հոսպիտալ, ապա Երևան որտեղ և մահացել է հոկտեմբերի 3-ին։
Գրիգորի Յաշարի Ստեփանյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով։
