Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Գեղամ Մարտիրոսյան

Գեղամ Մարտիրոսյան

1992-03-22 - 2020-10-07

Ծնվել է 1992թ. մարտի 22-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 2009թ-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 2013ին ավարտել և ծառայության է անցել Արա լեռի զորամասում, հակատանկային դիվիզիոնում։

2016թ.ին մասնակցել է Ապրիլյան քառորյա պատերազմին և հաղթանակած դուրս եկել։

Համեստ, զուսպ, խելացի, միշտ իր գործի գիտակ հրամանատարը պատվով է կատարել իր առջև դրված ռազմական խնդիրները։

44օրյա պատերազմին մասնակցել է առաջին օրից ասելով կռվելու եմ մինչև վերջ թշնամուն մի թիզ հող չզիջելով։ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության համար պատերազմի 3-րդ օրը արժանացել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Մարտական ուղի է անցել ամբողջ հարավով Արա լեռից մինչ Հորադիզ մասնակցելով ամենաթեժ մարտերին, թշնամուն հասցնելով, թե տեխնիկայի, և թե մարդկային մեծ կորուստներ։

Հոկտեմբերի 2-ին անվրեպ կրակոցով իրար ետևից խոցել և ոչնչացրել է թշնամու 7 տանկ և ստացել «Անվրեպ Գեղամ» մականունը։

Անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում մարտական կարևոր առաջադրանք կատարելիս։

Մարմինը գտնվել է ամիսներ անց դեկտեմբերի 8-ին, հողին է հանձնվել փետրվարի 28-ին հայրենի գյուղում։

Հետմահու արժանացել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալի։