Ծնվել է 1989թ.-ի հոկտեմբերի 25-ին ԼՂՀ քաղաք Հադրութում։ Ավարտել է Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես անցել է պարտադիր զինվորական ծառայության՝ Մարտունի 3 զորամասում 2007-2009թ-ին որպես վարորդ։
Զորացրվելուց հետո որոշել է ծառայել հայրենիքին և այդ օրվանից էլ սկսել է իր մարտական ուղղին։ 2010 թ-ից ծառայել է 9 ՊՇ զորամասում ենթասպայի հաստիքում։ Մի քանի տարի աշխատելուց հետո, տեղափոխվել էր Երևան ու այնտեղ էլ շարունակել է իր հետագա ծառայությունը։ Ծառայել է ՀՀ ԶՈւ Հատուկ նշանակության բրիգադում, (սպեցնազում) ավտոդասակի հրամանատար, կոչումով` ենթասպա:
Մասնակցել է ապրիլյան պատերազմին, ինչպես նաև սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողություններին: Իր դասակով եղել է Արցախի գրեթե բոլոր վայրերում, քանի որ լավ վարորդ էր և տեղանքին էլ լավ ծանոթ, հրամանատարի հրամանով դասակը ղեկավարելուց բացի նաև հրամանատարի մեքենան էր վարում, իսկ երբ թշնամին մտնում է Հադրութ իր զորքով հրամանատար` Վահագն Ասատրյանի հետ գնում են Հադրութ: Զինակից ընկերները պատմում են, թե ինչպես Գևորգը հրամանատարի հետ միասին շրջափակումից զորքին դուրս են հանել և փրկել շատերի կյանքը, չմտածելով սեփական կյանքի մասին:
Թշնամին շատ անգամներ է թիրախավորել Գևորգի վարած մեքենաները, սակայն հոկտեմբերի 12-ին տեղեկություն են ստանում, որ Հադրութի հատվածում կրկին շրջափակման մեջ զորք կա և Գևորգը հրամանատարի հետ շտապում են օգնության և թշնամու բայրակթարը ճանապարհին հարվածում է մեքենային , Գևորգը և հրամանատարը հերոսաբար զոհվում են:
Իր ծառայության ընթացքում արժանացել է մի շարք պատվոգրերի և մեդալի,որոնք ցավոք մնացել են Հադրութում։
ՀՀ և ԼՂՀ նախագահի կողմից հետմահու արժանացել է «Մարտական Ծառայության» մեդալներին։
Հուղարկավորվել է ԵՌԱԲԼՈՒՐ զինվորական պանթեոնում: