Ծնվել է 2000թ․ օգոստոսի 4-ին Երևանում։ Հաճախել է Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցը, դեռ մանկապարտեզից Հակոբը ռուսերեն լեզուն սովորեց գերազանց, դպրոցում սովորում էր նաև ֆրանսերեն, բայց ռուսերենը առաջնային էր։ Լավ էր սովորում, բայց ավելի շատ խելացի էր,քան աշխատասեր, ավարտեց դպրոցը և ընդունվեց Հայ Սլավոնական համալսարանի իրավագիտության ռուսական բաժինը։
Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է թեժ մարտերի Հադրութի, Վարանդայի Կարախամբելի, Քարինտակի ապա Շուշիի համար մղվող մարտերին, զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում։
Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն և Արիության համար շքանշաններով։