Հովհաննես Արմենակի Ալիշյանը ծնվել է 1998 թ.֊ի օգոստոսի 19֊ին քաղաք Երևանում։ Հայրը որդուն կնքել է հերոս քեռու անուն-ազգանունով (1995 թ.֊ին հերոսացավ նրա 19 ամյա քեռին` Հովհաննես Ալիշանյանը):
2004֊2015 թթ. սովորել է Երևանի Մ. Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է թիվ 119 Ֆրանսիական դպրոցում։ 2016 թ.֊ին ընդունվել է Հայաստանի Ագրարային համալսարանի <<Տնտեսագիտական>> բաժինը։
Տեսակով բարյացկամ, ընկերասեր, խիզախաշունչ երիտասարդն էր։ Ազգին նվիրյալ հայրը որդուն դաստիարակել էր հայրենաշունչ ոգով և հայրենիքի նվիրումով։
2016 թ.֊ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Արցախի հանրապետության Քարվաճառի ՊԲ ԶՈՒ N զորամասում, որպես ականանետող: Անթերի վարքի և մարտական պատրաստվածության շնորհիվ ծառայության ընթացքում արժանացել <<Քարվաճառի արծիվ>>, <<Բանակի գերազանցիկ>> շքանշանների։
2020 թ.֊ի սեպտեմբերի 27֊ին բռնկված արցախ֊ ադրբայջանական պատերազմի ժամանակ, զինվորական բաժանմունքից ծանուցագիր ստանալով, սեպտեմբերի 28֊ին մեկնում է ռազմադաշտ։ Մասնակցել է Ջրականի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին։ Հոկտեմբերի 10֊ին վերջին հեռախոսազրույցն է ունեցել ծնողների հետ։ Երբեք չի տրտնջացել, ցուցաբերել է արիություն և մարտականություն, հուսադրել ծնողներին։
Անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում մարտական առաջադրանք կատարելիս, թշնամու կողմից բայրաքթար տեսակի անօդաչու թռչող սարքից արձակած արկի հարվածից մահացու բերկորային ծանր վիրավորում ստանալու հետևանքից։ Հուղարկավորված է Եռաբլուր եղբայրական պանթեոնում։
Հետմահու ՀՀ֊ի նախագահ՝ Ա. Սարգսյանի հրամանագրով 2020 թ.֊ի սեպտեմբերի 27֊ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար նախկին
Քարվաճառի ՊԲ ԶՈՒ N զորամասի շարքային զինծառայող, կրտսեր սերժանտ՝ Հ. Ա. Ալիշանյանին շնորհվել է <<Մարտական ծառայություն>>, <<Միջազգային անվտանգության>>, <<Ասպետաց>>, <<Մեծն Տիգրան>>, <<Տիգրան Մեծ>>անվանական մեդալներով։
https://iravaban.net/345192.html?fbclid=IwAR3c0NQx8FVmn7qZ48nKfPENE1n10-OKm8b6fyhZcASevwflEbH1jNIszDA
https://www.facebook.com/watch/?v=361607311605051