Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Սամվել Ղազարյան

Սամվել Ղազարյան

2000-09-12 - 2020-10-12

Սամվել Արթուրի Ղազարյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին Արմավիրի մարզի Արագած  գյուղում:

2006 թվականին Սամվելը հաճախել է հարազատ գյուղի Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց: Սովորել է գերազանց առաջադիմությամբ և պարգևատրվել գովասանագրերով:  Դպրոցում Սամվելն աչքի է ընկել իր աշխույժ բնավորությամբ և ընկերասիրությամբ: Ունենալով գեղեցիկ ձայն և բեմական կեցվածք, զարդարել է բոլոր միջոցառումները՝ մշտապես ստանձնելով պատասխանատու դերեր: Շտապելով  ապրել  և զգալ կյանքի ամեն վարկյանը, ցանկանում էր փորձել կյանքում ամեն ինչ։  Հաճախել է տարբեր խմբակների՝ երգ, պար, դաշնամուր։ Մեծ ցանկություն ուներ ընդունվել նաև  Հայաստանի Ոստիկանության ակադեմիա, բայց քանի որ պիտի անցներ զինվորական ծառայության, ընդունվեց ավտոդպրոց՝ վարորդական դասընթացներ ստանալու:

Սամվելի հոբբին մեքենաներն էին,  փոքր տարիքից սկսած  կարողանում էր վարել տարբեր տեսակի մեքենաներ և տեխնիկաներ։ Ցանկություն ուներ վարել մինչև անգամ ինքնաթիռներ և  պլանավորել էր  զինվորական ծառայությունը ավարտելուց հետո ավիացիայի դասընթացների հաճախել և աշխատել հենց այդ ոլորտում։ 

2019 թվականի հունվարի 10_ին ժամկետային ծառայության է անցնում Ստեփանակերտի «Ցոր»-ի լեգենդար գնդում՝ որպես 1-ին հրետանային մարտկոցի վարորդ:  Ծառայության ընթացքում նույնպես  աչքի է ընկել իր կարգապահությամբ և պատրաստակամությամբ: Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողության բացման խոսքը հանձնարարված էր իրեն, որը նա կատարեց հպարտությամբ, արժանապատիվ կեցվածքով և մեծ նվիրումով:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Սամվելը մեկնեց առաջնագիծ՝ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու: Պատերազմի ընթացքում մարտական գործողություններ է իրականացրել Վարանդայում (Ֆիզուլի), Ջրականում (Ջաբրայիլ) և  Հադրութում։ Հադրութում՝ մարտական գործողությունների ընթացքում,  ստացել է ոտքից վիրավորում,  սակայն  շարունակել է պայքարը՝ մնալով ընկերների կողքին։ Կռվի ամենաթեժ պահերին էլ Սամվելը զանգել է ընկերներին,  հարազատներին և վստահեցրել, որ ամեն ինչ լավ է լինելու: Սակայն նրա վերջին զանգը եղավ հոկտեմբերի 10-ին և  այլևս լսելի չդարձավ նրա կենսախինդ ձայնը։

Հոկտեմբերի 12-ին՝ Հադրութի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրում, հակառակորդի հատուկ նշանակության խմբերի ներթափանցման ժամանակ Սամվելը խիզախորեն մարտնչել է նրանց դեմ և զոհվել։   Երկարատև որոնողական աշխատանքներից հետո 2021թ հունվարի 10-ին գտնվեց մեր հայորդին և փառքով ամփոփվեց արցախյան 1-ին ազատամարտին իրենց կյանքը նվիրած հերոսների կողքին:

ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշաններով՝  կերտելով իր հավերժության և անմահության ճանապարհը։ 

 Իր կերտած կերպարներից մեկում ասում էր․

Որ եթե չար թշնամու դեմ

Ապրողներն իրենց ուժով

Ու զենքով են անպարտելի,

Ընկածներն իրենց հուշով,

Վրեժով են սարսափելի․․․

Սամվելն ապրեց հենց այդ սկզբունքով։

Ձեզ բացակա չենք դնի․ Սամվել Արթուրի Ղազարյան

«Ցորի» զորամասի 9 զինվորները հետմահու պարգևատրվեցին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Սամվել Ղազարյանի անվան դասասենյակ Մ․ Մեխակյանի անվան դպրոցում

Սամվել Ղազարյան

Սամվել Ղազարյան

2000-09-12 - 2020-10-12
Սամվել Արթուրի Ղազարյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին Արմավիրի մարզի Արագած  գյուղում: 2006 թվականին Սամվելը հաճախել է հարազատ գյուղի Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց: Սովորել է գերազանց առաջադիմությամբ և պարգևատրվել գովասանագրերով: