Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Սամվել Պողոսյան

Սամվել Պողոսյան

2001-10-07 - 2020-10-12

Սամվել Ստեփանի Պողոսյան, ծնվել է 2001թ.-ի հոկտեմբերի 7-ին, Շիրակի մարզի Լանջիկ գյուղում, պարզ ու հասարակ մի ընտանիքում:

Սամվելն ընտանիքի կրտսեր զավակն էր, քույր ու եղբորը հաջորդող: Թեպետ, դա էր պատճառը, որ Սամվելն ընտանիքում մշտապես ուշադրության կենտրոնում էր:

Հայրենիքի այն բացառիկ զավակներից էր, ով սիրել է իր հայրենի հողն ու ջուրը, իր գյուղն ու տունը, իր Լանջիկը: Մանկուց աչքի է ընկել իր բարությամբ ու ընկերասիրությամբ: 2007թ.-ին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը: Սիրելով արհեստը, 2016թ.-ին ընդունվել է Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանը, ցուցաբերել  բարձր առաջադիմություն:

2020թ., ավարտելով ուսումնարանը, զորակոչվել է ծառայության Հայոց բանակում, որն ընթացել է Ստեփանակերտի Ցոր լեգենդար հրետանու դիվիզիոնում:

2020թ սեպտեմբերի 27, Սամվելն ընդամենը երկու ամիս է ինչ ծառայում է հայկական բանակում: Արցախն ամբողջությամբ կրակի մեջ է: Ավերվում են գյուղերն ու քաղաքները, մարդիկ փախուստի դիմած լքում են իրենց տներն, ամենուր լսվում են թնդանոթների և արկերի պայթյունների դղրդյունը: Արցախի պաշտպանության անձնուրած գործն իրենց վրա են ստանձնում հայ զինվորները, որոնց թվում՝ նաև Սամվելը: Զինակից ընկերների հետ Սամվելը տեղափոխվում է Հադրութ, որտեղ ընթանում են թեժ մարտեր և, որի արդյունքում տղաները թշնամուն զգալի կորուստներ են հասցնում:

Վերջին զանգն ու զրույցը ծնողների հետ Սամվելն ունեցավ հոկտեմբերի 10-ին՝ կարճատև հրադադարի և զինակիցների հանգստի ժամանակ: Այն տևեց ընդամենը երկու օր: Պատերազմը նոր թափ առավ և նոր կորուստներ բերեց...

Հոկտեմբերի 12-ին Սամվելն իր ընկերների հետ միասին հերոսաբար կռվեց ու քաջ մարտիկի մահով անմահացավ:

Ականատեսները վկայում են, որ մեր անվախ մարտիկը հրետանային զենքը փոխարինելով ինքնաձիգի, պայքարեց մինչև վերջին շունչը՝ թշնամու դիվերսիոն անհավասար ուժերի դեմ:

Պատերազմի ավարտից մեկ տարի անց, Ցորի հրետանավոր քաջ տղերքը տուն «դարձան»՝ ամփոփվելով մայր-հողում: 2021թ. դեկտեմբերի 4-ին Սամվելի աճյունը հողին հանձնվեց իր սիրելի Լանջիկում, հայրենի գյուղում:

Սամվել Պողոսյանը հետմահու պարգևատրվում է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: Սամվելը հավերժ կմնա բոլորիս սրտերում ու հուշերում: Մենք նրան երբե՛ք բացակա չենք դնի:

https://www.youtube.com/watch?v=SZ5g0ydGq-8

https://tsayg.am/%D5%AD%D5%B8%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%A1%D5%BE-%D5%B8%D6%82-%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BE-%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD-%D5%B8%D5%B9-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2/

Սամվել Պողոսյան

Սամվել Պողոսյան

2001-10-07 - 2020-10-12
Սամվել Ստեփանի Պողոսյան, ծնվել է 2001թ.-ի հոկտեմբերի 7-ին, Շիրակի մարզի Լանջիկ գյուղում, պարզ ու հասարակ մի ընտանիքում: Սամվելն ընտանիքի կրտսեր զավակն էր, քույր ու եղբորը հաջորդող: Թեպետ, դա էր պատճառը, որ Սամվելն ընտանիքում մշտապես ուշադրության կենտրոնում էր: