Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Սարգիս Ղազարյան

Սարգիս Ղազարյան

2001-12-03 - 2020-10-13

Սարգիս Մովսեսի Ղազարյանը ծնվել է 2001թ.-ի դեկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, արմատներով արծվաշենցի է: Նրա ողջ կյանքի նպատակն է եղել 1992թ.-ին հակառակորդի կողմից բռնազավթված հայրենի Արծվաշեն գյուղը հետ բերելը: 
Սարգսին նայողը կմտածեր, թե շատ չխոսկան, սառը, անհամ մարդ է, առանց հումորի զգացման, բայց դա ամենևին էլ այդպես չէր, այնքան բարի սիրտ ուներ, այնպիսի յուրահատուկ հումորի զգացում, որ ոչ բոլորին է բնորոշ:
Ընկերների խոսքով միշտ պատրաստ էր ցանկացած հարցով օգնելու, աջակցելու։ Բոլորի մասին մտածում էր ու դրա վառ ապացույցը իր հերոսական վերջին քայլն էր։

Սարգիսն իր տարիքի տղաներից շատ էր տարբերվում, հասուն մտածելակերպ ուներ, չափազանց համեստ էր ու կշռադատված, բոլորը իրեն հարգում էին ու իր խոսքը հաշվի առնում: Իր կյանքի 18 տարիների ընթացքում հասցրել է բոլորի կողմից սիրված ու հարգված լինել։ Հերոսի հոգեբանությամբ են մեծացրել Սաքին՝ զենքը ձեռքին, դրա համար էլ մինչև վերջին շունչը չի լքել դիրքը ու նույնիսկ անշնչացած մարմնով է պահել։ 

Սարգիսը դպրոցում լավ է սովորել, հետո իր ջանքերի շնորհիվ ընդունվել է ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Ընկերներն ասում են, որ երազում էր լավ բժիշկ դառնալ: 

Սարգիս Ղազարյանը 4,5 ամսում հասցրել էր  համալսարանում այնպիսի համբավ ձեռք բերել, որ վայելում էր դասախոսների սերն ու հարգանքը:
Սարգիս Ղազարյանը մարդկային յուրահատուկ տեսակ է, խորը տրամաբանությամբ, յուրահատուկ մոտեցումներով և անչափ մարդասեր։

Սարգիսը ծառայել է Մատաղիսում, կրտսեր սերժանտ է եղել ու պատերազմի ժամանակ համառ մարտեր վարելով՝ հակառակորդին պատճառել է տեխնիկայի և մարդուժի զգալի կորուստ: Նա բազմաթիվ զինակիցների կյանքեր է փրկել և հրամանատարական բարձր որակներ դրսևորելով՝ իր դիրքն անառիկ է պահել: Թշնամին նրա հնարամտության դեմ օգտագործել է բազմաթիվ հրետանային միջոցներ ու չի կարողացել մոտենալ դիրքին:
Սարգիսը սիրում էր «Վիկինգներ» սերիալը ու ընկերներից շատերի հուշերում մնացել է որպես Վիկինգ: Պատերազմի օրերին զինվորը չի թողել, որ զինվորական հայրը գնա իր մոտ՝ պատճառաբանելով, թե ինքը տղամարդ է, ոչ թե թուլամորթ: Պատերազմի օրերին ընկերներից մեկի հետ զրույցում նշել է, որ դիրքում եղած բոլոր զենքերով կրակել է, մնացել է տանկ խոցի և վերջ. «Իմ հետ խոսելուց՝ առաջին զանգի ժամանակ, ասեց Հայկո ПК-ն գիտե՞ս, ասացի հա ո՞նց չէ: Ասաց դե պատկերացրու ախպերդ էդ զենքով ինչ ա արել: Ինչքան զենք կա պոստում կրակել եմ, մենակ անտրամադիր եմ, որ նռնականետ եմ վերցրել տանկ խփեմ՝ չի գալիս տանկ: Ես այնքան էի ուրախացել իր ասածներից, որ բոլորին պատմում էի»,- ժպիտը դեմքին հիշում է Հայկն ու մտաբերում, որ ընկերոջ հետ վերջին անգամ հոկտեմբերի 9-ին է խոսել. «Ասաց՝ հա, Հայկոս, նորմալ ա ամեն ինչ, հաստատ լավ ա լինելու»:
Հերոսի մարտական ընկերները Հայկին պատմել են, որ այնքան է կրակել՝ զենքի տաքությունից ձեռքերը վառվել են, բայց անկախ ամեն ինչից, երբ տղերքը հարցնում էին՝ Սաք, ո՞նց ես, միշտ ասում էր՝ արջի պես:

Երբ պատերազմը սկսվել է, Սարգիսը միշտ ուժ է տվել տղերքին, միշտ նրանց կողքին է եղել: Հոկտեմբերի 3-ին 7 հոգու կյանք է փրկել ու թեժ մարտեր մղելով պահել իր դիրքը։Զինակիցները խոսելու ժամանակ հիմա նրա անունով են երդվում, նրա հերոսությունների մասին են խոսում:

Սարգիսը զոհվել է հոկտեմբերի 13-ին: Երբ հակառակորդի զորքերը հարձակվել են իրենց դիրքի վրա, Սարգիսն ու իր դիրքից մի տղա՝ Ազնիվը, մնացել են դիրքում, մնացածին ուղարկել են թիկունքը պահելու, այդ ժամանակ էլ իրենք հրետանու հարվածից զոհվել են՝ փրկելով ավելի քան 50 զինվորի կյանք:

Անմահ հերոս Սարգիս Ղազարյան

Զոհվել են՝ փրկելով ավելի քան 50 զինվորի կյանք. մերօրյա հերոսները. Սարգիս Ղազարյան

Սարգիս Ղազարյան

Սարգիս Ղազարյան

2001-12-03 - 2020-10-13
Սարգիս Մովսեսի Ղազարյանը ծնվել է 2001թ.-ի դեկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, արմատներով արծվաշենցի է: Նրա ողջ կյանքի նպատակն է եղել 1992թ.-ին հակառակորդի կողմից բռնազավթված հայրենի Արծվաշեն գյուղը հետ բերելը: