Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Սերգեյ Բալբաբյան

Սերգեյ Բալբաբյան

1982-12-30 - 2020-10-10

Ծնված 1982թ-ի դեկտեմբերի 30-ին, Կոտայքի մարզի ք. Չարենցավանում:
1986-88թթ հաճախել է ք. Չարենցավանի թիվ 3 մանկապարտեզ: Եղել է շատ ակտիվ սան և սիրված դաստիարակի կողմից: Այնուհետև 1988-1996 թթ. Հաճախել է ք. Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Ճիշտ է Սերգեյը առաջադիմությամբ չի փայլել, բայց եղել է շատ կարգապահ, հարգալից և ընկերասեր աշակերտ , որի համար էլ միշտ արժանացել է թե՛ ուսուցիչների,թե՛ իր դասընկերների համակրանքին: Դպրոցն ավարտելուց հետո, քանի որ չի հաջողվում ուսումը շարունակել համալսարանում, աշխատանքի է անցնում Չարենցավան քաղաքի
«Հաստոցաշինական» գործարանում՝ որպես տանկեր վերանորոգող վարպետ:

2000-2002 թթ-ի ծառայությնա է անցել ՀՀ-ն զինված ուժերում: Եղել է կարգապահ զինվոր և ոչ մի անգամ թույլ չի
տվել որևէ վրիպում:
Սիրելով հայրենիքը՝ ծառայությունն ավարտելուց հետո, կրկին ծառայության է անցնում ՀՀ-ն խաղաղապահ զորքերում: Ծառայության ընթացքում ծանոթանում է իր կյանքի երկրորդ կեսին՝ Հերմինեին: Համակրանքն ու սերը այնքան մեծ է լինում Հերմինեի հանդեպ, որ վերջինիս «փախցնում», է իր հայրական տանից: Համատեղ կյանքում
ունենում են երկու հրաշալի զավակ՝ Աստղիկը և Արսենը: Սերգեյը ընտանիք սիրող անձնավորություն էր՝ լավ զավակ, բարի ամուսին և հոգատար հայր էր իր երեխաների համար:

Սերգեյը մեկնել է շատ երկրներ առաքելությունների՝ Իրաք, Աֆղանստան, Գերմանիա, Լիբանան, Բելարուսիա, ՌԴ: Արժանացել է բազում պատվոգրեր և մեդալներ՝ որպես լավ ծառայող:

2020թ-ի սեպտեմբերի 29-ին Սերգեյը կրկին պետք է մեկներ առաքելության Գերմանիայի հանրապետություն, սակայն գույժը սկսվեց սեպտեմբերի 27-ին և նա մեկնեց իր հայրենիքը պաշտպանելու ոչ մի րոպե չմտածելով , որ կարող է ետ չվերադառնա: Պատերազմի սկզբնական օրերին եղել է Արարատի մարզի զորամասում, հետո տեղափոխվել է Քելբաջար:

Հոկտեմբերի 9-ին իրենց ջոկատին տեղաթոխում են Արցախ, ավելի ստույգ Հադրութի շրջան, որտեղ մարտերը ամենից թեժ էին ընթանում: Վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 9-ին՝ ընտանիքի և ընկերների հետ:

Հոկտեմբերի 10-ին անօդաչու սարքի հարվածից էլ զոհվում է: Մահվան մասին բոթը շատ շուտ տարածվեց քաղաքում, սակայն ամիսներ անց գտնվեց նրա մարմինը:

Սերգեյին հողարկավորել են դեկտեմբերի 15-ին ք. Չարենցավանի ընտանեկան գերեզմանատանը:

Սերգեյ Բալբաբյան

Սերգեյ Բալբաբյան

1982-12-30 - 2020-10-10
Ծնված 1982թ-ի դեկտեմբերի 30-ին, Կոտայքի մարզի ք. Չարենցավանում: 1986-88թթ հաճախել է ք. Չարենցավանի թիվ 3 մանկապարտեզ: Եղել է շատ ակտիվ սան և սիրված դաստիարակի կողմից: Այնուհետև 1988-1996 թթ. Հաճախել է ք. Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Ճիշտ է Սերգեյը առաջադիմությամբ չի փայլել, բայց եղել է շատ կարգապահ, հարգալից և ընկերասեր աշակերտ , որի համար էլ միշտ արժանացել է թե՛ ուսուցիչների,թե՛ իր դասընկերների համակրանքին: Դպրոցն ավարտելուց հետո, քանի որ չի հաջողվում ուսումը շարունակել համալսարանում։