Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Սերգեյ Երիցյան

Սերգեյ Երիցյան

2001-12-25 - 2020-10-18

Ծնվել է 2001թ․ դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ 2007֊ին տեղափոխվել է Դրախտիկ և ընդունվել Դրախտիկի միջնակարգ դպրոց։ Եղել է ընդունակ աշակերտ 2019֊ին ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի Դատական Փորձագիտության ինստիտուտ  որպես ապագա փոձագետ։

2020 թվականի հունվարի 15-ին զորակոչվել է Հայոց Բանակ։ Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, ապա որպես կրտսեր սերժանտ հրետանու հաշվարկի հրամանատար մեկնել է Մեղրիի զորամաս։

2020 սեպտեմբերի 27֊ին արցախյան 3֊րդ պատերազմում մասնակցել է Սերգեյի գլխավորած ջոկատը։ Նրանց հրետանային ուժգին հարվածներից  թշնամին ունենում է ոչ միայն մարդկային այլև մեծաթիվ տեխնիկայի կորուստ։ Նրանց ջոկատը կռվել է  Ջրականի և Իշխանաձորի մարտերում։

Հերոսաբար ընկել հոկտեմբերի 18֊ին ԱԹՍ֊ի հարվածից  հանուն հայրենիքի։

Սերգեյի սխրանքների մասին պատմում են ընկերները, թե ինչպես վիրավորներով լի մեքենան հեռացրեց մարտի դաշտից և հետ վերադառնալիս իր 5 ընկերների հետ զոհվեցին։

Սերգեյը դեռ մանկուց իր հերոս պապից լսել  էր Արցախկի կարևորության մասին , թե որքան հերոս տղաների արյունով է գծվել այդ սահմանը, նրա պապը Սերգեյ Երիցյանը արցախյան առաջին պատերազմի ֆիդայի է։ Մինչ օրս նրա ջոկատի տղանները նրան կոչում են հրամանատար։ Սերգեյը հասկանալով պապի սխրանքները իր կյանքի գնով պաշտպանես հայրենիքը։ Այն վեր դասելով սեփական կյանքից։

Սերգեյը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

https://m.facebook.com/story.php?story_fbid=288793926381638&id=100057530973687

https://m.facebook.com/story.php?story_fbid=231503145444050&id=100057530973687

Սերգեյ Երիցյան

Սերգեյ Երիցյան

2001-12-25 - 2020-10-18
Ծնվել է 2001թ․ դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ 2007֊ին տեղափոխվել է Դրախտիկ և ընդունվել Դրախտիկի միջնակարգ դպրոց։ Եղել է ընդունակ աշակերտ 2019֊ին ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի Դատական Փորձագիտության ինստիտուտ որպես ապագա փոձագետ։